Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

26 April, 2010 00:00
Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում ԵԱՀԿ առաքելության կողմից կանցկացվի սահմանագծի հերթական դիտարկումը: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի ապրիլի 27-ին` ժամը 07.30-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրից (Բագրևանդի 5): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093 774 377 հեռախոսահամարով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն