Պարգևատրվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների` Հայրենական մեծ պատերազմի վետերանները

5 May, 2010 00:00
Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների վետերաններին «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակ» հուշամեդալով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը:

Շնորհավորելով վետերաններին Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ` Ս. Օհանյանը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմը և Արցախյան գոյապայքարը իրար նման են. նման են, որովհետև նրանք հայրենական են, նրանք մղվել են հայրենիքի ազատության համար: ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ Մեծ Հայրենականի մասնակիցների օրինակը այսօր` խաղաղ պայմաններում, յուրաքանչյուր քաղաքացու, աշակերտի, անհատի նվիրումի դաս պետք է հանդիսանա: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն