Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

7 May, 2010 00:00
Հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի հաստատման 16-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 11-ին կազմակերպում է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ԼՂՀ: Այցելության շրջանակում տեղի կունենա ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանի հանդիպումը լրագրողների հետ:
Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ցուցակագրվել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում` 29-46-99, /091/ 50-26-10 հեռախոսահամարներով: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի մայիսի 11-ին, ժամը 23.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն