Հայտարարություն

17 May, 2010 00:00
ՀՀ ՊՆ ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ընտրության մրցույթների անցկացման

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության՝

1. «ԵրՄՄԳ» (գտնվելու վայրը` ք. Երևան), 2. «Արմ-Աէրո»(գտնվելու վայրը` ք. Երևան), 3. «Արմենիկում»(գտնվելու վայրը` ք. Երևան), 4. «65 Ռազմական գործարան»(գտնվելու վայրը` ք. Եղվարդ), 5. «Զինառ»(գտնվելու վայրը` ք. Երևան), 6. »Հենակետ»(գտնվելու վայրը` ք. Երևան), 7. »Լազերային տեխնիկա»(գտնվելու վայրը` ք.Երևան), 8. «ՁորաՀԷԿ» (գտնվելու վայրը` Լոռու մարզ, գ. Ձորագետավան), 9. »Ավտոմատիակա»(գտնվելու վայրը` ք. Երևան), 10. «Պատնեշ» (գտնվելու վայրը` ք.Հրազդան) փակ բաժնետիրական և 11. «Գառնի-Լեռ»(գտնվելու վայրը` ք. Երևան), 12. »Չարենցավանի հաստոցաշինական գործարան»(գտնվելու վայրը` ք. Չարենցավան) բաց բաժնետիրական ընկերություններում` վերստուգող հանձնաժողովի անդամի (վերստուգողի) պաշտոնների զբաղեցման համար:

Վերստուգող հանձնաժողովի անդամը (վերստուգողը) պարտավոր է ստուգել ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությունը, փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և կանոնադրությանը, հետևել ընկերությունների կառավարման մարմինների որոշումների կատարմանը:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն. տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն և մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ բարձրագույն կրթություն և մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքի փորձ: Մրցույթին մասնակցելու նպատակով մասնագիտական աշխատանք է համարվում հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական այլ բնագավառներում ղեկավար աշխատողի, մասնագետի, փորձագետի, հաշվապահի, իրավաբանի, մեթոդաբանի, վերահսկիչի, ֆինանսական գծով տեսուչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, ինչպես նաև կազմակերպությունների ղեկավարների, ֆինանսատնտեսական աշխատանքների գծով նրանց տեղակալների, ֆինանսական, հաշվապահական հաշվառման, տնտեսագիտական, իրավաբանական ստորաբաժանումների ղեկավարների, նրանց տեղակալների աշխատանքը: Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի պատճենները` բնօրինակների հետ միասին, հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, հայտարարություն այն մասին, որ ինքը դատապարտված չի եղել կամ դատվածությունը օրենսդրությամբ սահմանված կարգով հանվել կամ մարվել է, հայտարարություն այն մասին, որ ինքը չի հիմնադրել և չի հանդիսանում որևէ կազմակերպության հիմնադիր, ինչպես նաև չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք, երկու լուսանկար` 3x4 չափսի, անձնագիր և անձնագրի պատճենը: Մրցույթն անցկացվում է թեստավորման եղանակով` գրավոր: Մրցույթի անցկացման այլ պայմանները համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի մայիսի 3-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ընտրության մրցույթային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման կարգն ու մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները (չափանիշները) հաստատելու մասին» N478 հրամանով հաստատված կարգի: Թեստային առաջադրանքների փաթեթը (մագնիսական կրիչով կամ պատճենահանմամբ` դիմումատուի հաշվին) տրամադրում է ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդականը փաստաթղթերի ընդունումից հետո: Մրցույթը կանցկացվի` ք. Երևան Բագրևանդի 5, ՀՀ պաշտպանության նախարարության մասնաշենքում, 1. «ԵրՄՄԳ», 2. «Արմ-Աէրո», 3. «Արմենիկում», 4. «65 Ռազմական գործարան», 5. «Զինառ», 6. «Հենակետ», 7. »Լազերային տեխնիկա», 8. «ՁորաՀԷԿ», 9. «Ավտոմատիակա», 10. «Պատնեշ» փակ բաժնետիրական և 11. «Գառնի-Լեռ» բաց բաժնետիրական ընկերություններում մրցույթներ` 2010թ. հունիսի 10-ին, ժամը 15.00-ին. 2. «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության մրցույթը` 2010թ. հունիսի 15-ին, ժամը 15.00-ին. Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2010թ. հունիսի 8-ը ժամը 17.00-ին, փաստաթղթերի ընդունում յուրաքանչյու օր ժամը 15.00-17.00: Դիմումների ընդունման և լրացուցիչ հարցերով դիմել` հեռ. (+37410) 29-43-26 Է. Բախշյանին: ՀՀ ՊՆ վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ընտրության մրցույթների նախապատրաստական աշխատանքների իրականացնող ստորաբաժանում (ՀՀ ՊՆ ՆՏԱԴ պետի խորհրդական):