Մամուլի հաղորդագրություն

1 June, 2010 00:00
Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոյին՝ ռազմական կցորդ գնդապետ Ալեքսանդր Ֆրոլովի ծառայողական առաքելության ավարտի և նորանշանակ կցորդ գնդապետ Եվգենի Վասիլևի նշանակման կապակցությամբ:

Արժանին մատուցելով ռազմական կցորդ Ալեսքսանդր Ֆրոլովին հայ-ռուսական ռազմական ակտիվ համագործակցության համար՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն հայտնեց, որ գնդապետ Եվգենի Վասիլևի ծառայության ընթացքում հայ-ռուսական ռազմական համագործակցությունը էլ ավելի կխորանա: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն