Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

9 August, 2010 00:00
Օգոտոսի 10-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը:
Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի օգոստոսի 10-ին` ժամը 10:00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն