Հայ խաղաղապահները վերադարձան Հայաստան

20 August, 2010 00:00
Օգոստոսի 19-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց գերմանական օդուժի ռազմատրանսպորտային ինքնաթիռը:
Գերմանիայի Քյոլն քաղաքից ժամանած օդանավով հայրենիք վերադարձավ Աղֆանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների զորախմբի առաջին հերթափոխը:
2010թ. հունվար ամսից հայ խաղաղապահները Գերմանիայի հրամանատարության ներքո ապահովում են Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Ներկայումս Աֆղանստանում է գտնվում հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն