Դասընթաց խաղաղապահ բրիգադում

3 September, 2010 00:00
Ս.թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ 12-րդ Խաղաղապահ բրիգադում տեղի ունեցավ ԱՄՆ հրահանգիչների կողմից անցկացված բրիգադի շտաբի անձնակազմի պատրաստման երկամսյա դասընթացի ավարտական և սերտիֆիկատների հանձնման արարողությունը:

Երեք փուլերից բաղկացած դասընթացը Խաղաղապահ բրիգադում մեկնարկել էր ս.թ. հուլիսին: Դասընթացի ընթացքում բրիգադի շտաբը անձնակազմը, ինչպես նաև ամբողջ կրտսեր հրամանատարական կազմը վերապատրաստվել են ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող գործողություններին մասնակցելու ուղղությամբ: Դասընթացի վերջին փուլում անցկացվեցին շտաբային վարժանքներ, որի ընթացքում գնահատվեցին մասնակիցների ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն