ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն
14 December, 2017 17:09Դեկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Մանրամասն ծանոթանալով քաղաքացիների ներկայացրած խնդիրներին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հանձնարարականներ է տվել հանդիպմանը մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։