Հայտարարություն

4 November, 2017 17:11
Երևան քաղաքում որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության 1-ին խմբի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտանիքներին սեփականության իրավունքով անհատույց բնակարաններով ապահովելու նպատակով` ՀՀ պաշտպանության նախարարության կողմից էլեկտրոնային գնումների եղանակով հայտարարվել են կառուցված և կառուցվելիք մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների ձեռքբերման մրցույթներ:

Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տեղադրված են ՀՀ ֆինանսների նախարարության www.gnumner.am և www.armeps.am ինտերնետային կայքերում:

Մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք պետք է սահմանված կարգով որպես մասնակից գրանցվեն www.armeps.am կայքում (համակարգում մասնակցի գրանցման գործընթացը նկարագրված է www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Էլեկտրոնային գնումներ» բաժնում տեղադրված ձեռնարկում) և հրավերներով սահմանված ժամկետներում մասնակցության հայտ ներկայացնեն «ՀՀՊՆՆՏԱԴ-ԳՀԱՊՁԲ-17/1» և «ՀՀՊՆՆՏԱԴ-ԳՀԱՊՁԲ-17/2» ծածկագրերով գնանշման հարցման ընթացակարգերին:

Նախքան մասնակցության հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել մրցույթների հրավերները, քանի որ դրանց չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման: