Կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստը

23 November, 2016 17:30
Նոյեմբերի 23-ին Երևանում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստը:

Կոմիտեի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների և ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության ներկայացուցիչները: Կոմիտեի նախագահ է ընտրվել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Ալեքսանդր Կիրիլինը:

Նիստի ընթացքում ամփոփվել են ռազմահուշային կոմիտեի շրջանակում կատարված աշխատանքն ու նշվել հետագա համագործակցության ուղիները:  Ներկայացվել է «Հայրենիքի համար նահատակվածների հիշատակը հավերժացնելու մասին» օրենքի նախագծի մշակման վերաբերյալ զեկույցը, քննարկվել է նաև, ի շահ ռազմահուշային կոմիտեի աշխատանքների, տեղեկատվության փոխանակման ու տվյալների օգտագործման հարցերը:

Մասնակիցները քննարկել են նաև համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների կազմակերպման հարցը՝ պարզելու 1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ԱՊՀ տարածքում զոհվածների ճակատագրերը: Կարևորվել է ռազմահուշային կոմիտեի աշխատանքների փորձի փոխանակման վերաբերյալ գիտաժողովի կազմակերպումը: Քննարկվել են նաև բազմակողմ փոխգործակցության հարցերը: Նիստն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում: Շեշտվել է, որ նիստի մասնակիցների առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացված են. ռազմահուշային կոմիտեի առաջարկած բոլոր նախագծերի որոշումները ստորագրվել են:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հաջորդ  նիստը ծրագրվում է անցկացնել 2017 թվականի 2-րդ կիսամյակում: