Խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներ
15 July, 2016 16:11Այս դասընթացը միջազգային անվտանգության ապահովմանն աջակցելու ոլորտում 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովի ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների` ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման անձնակազմ ևմինչև 2017թ. վերջն ինքնաբավ կարողություններ նախապատրաստական փուլի հիմնաքարերից մեկն է:
Դասընթացը կենտրոնացված է ինքնաշեն պայթուցիկ սարքերի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքման, ռոբոտներով, ձեռքի ականորսիչներով հայտնաբերման ու վնասազերծման տեսական և գործնական վարժանքների վրա: Ամերիկյան կողմը «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել աջակցել ոչ միայն դասընթացների պարբերաբար կազմակերպման, այլ նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման հարցում: