Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
9 October, 2014 00:00Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.00-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կմեկնարկի «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ առողջապահության նախարար Ա. Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Մ. Նարիմանյանը:
Գիտաժողովի աշխատանքները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր հոկտեմբերի 10-ին` մինչև ժամը 09.45-ը:
Գիտաժողովի շրջանակում հոկտեմբերի 11-ին, ժամը 09.30-ին, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կանցկացվի ցուցադրական մարտավարական-մասնագիտական զորավարժություն:
Զորավարժությունը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ հոկտեմբերի 11-ին` մինչև ժամը 09.15-ը:
«Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ միջազգային գիտաժողովի մասնակիցներին հոկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ին, կընդունի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր հոկտեմբերի 11-ին` մինչև ժամը 15.45-ը: