Մամուլի հաղորդագրություն

14 June, 2014 00:00
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում հունիսի 13-ին Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Քննարկվել են սահմանագծում տիրող իրավիճակը, երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության մի շարք հարցեր: