Շնորհանդես ՀՀ ՊՆ վարչական համալիրում

25 December, 2012 00:00
Ս.թ. դեկտեմբերի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ պատրաստված «Զինվորական առաջնորդություն. զինվորական կոլեկտիվի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներ» ձեռնարկի և «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, Ձեռնարկի համահեղինակները, ինչպես նաև ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Կիրակոսյանը: Շնորհանդեսից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինը ստորագրել են ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագիրը: