Կոլեգիայի նիստ՝ նվիրված ռազմական կրթության ոլորտին

27 February, 2013 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում փետրվարի 27-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ կադրային քաղաքականությունը և բարելավման ուղիները, ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի դրույթների իրականացման ընթացքը: Նիստը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ռազմակրթական ոլորտի ներկայացուցիչներ, բանակային կորպուսի հրամանատարներ: Ամփոփման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է կադրային բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև ռազմակրթական ոլորտում իրականացված ծրագրերը: Սեյրան Օհանյանը ուղենշել է հետագա ծրագրերը և մի շարք հանձնարարականներ տվել ոլորտի պատասխանատուներին: