Մամուլի հաղորդագրություն

20 February, 2013 00:00

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի մարտական հենակետում մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից արձակված գնդակից փետրվարի 19-ին մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնված 1992թ.): Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գոռ Արթուրի Ղազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: