Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում
15 June, 2012 00:00ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագիրը: Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող օգնության հարցում:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին հետագա աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: