Մամուլի հաղորդագրություն

5 March, 2012 00:00
Սույն թվականի փետրվարի 23-ին, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արմենակի Ադիբեկյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս սպանվել է ոչ թե հակառակորդի, այլ համածառայակցի՝ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Իգնատ Աշոտի Ենգիբարյանի կողմից արձակված գնդակից:

Սույն թվականի փետրվարի 27-ին Ի.Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով նախատոսված հանցագործության հատկանիշներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պարզվել է նաև, որ Ա.Ադիբեկյանի՝ հակառակորդի կողմից սպանվելու վարկածի սկզբնաղբյուր է հանդիսացել Ի.Ենգիբարյանը: