Կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

3 July, 2013 00:00
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր: Նիստի ընթացքում քննարկվել են ԶՈւ օպերատիվ և մարտական պատրաստության խնդիրները: