ՀՀ զինված ուժերի զարգացմանը նվիրված կոլեգիայի նիստ

25 November, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ զինված ուժերի զարգացման ընթացքը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հիմնական զեկույցում ներկայացրել է Զինված ուժերի զարգացման ընթացքը` ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներով որդեգրված ուղեգծի համատեքստում: