Այցելություն Եռաբլուր պանթեոն

28 January, 2012 00:00
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը` Հանրապետության բարձրագույն ղեկավարության, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ հունվարի 28-ին այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին: