Պաշտպանության նախարարի շրջայցը Երևանի կայազորային հոսպիտալ
23 December, 2006 00:00Ս.թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այցելեց Երևանի կայազորային հոսպիտալ, ծանոթացավ պայմաններին, հանդիպեց բուժում անցնող զինծառայողների հետ:
Այնուհետև Կանազի մշակույթի պալատում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի հանդիպումը զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանեց բազմաթիվ հարցերի: Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե ինչը կարող է լինել ժամկետային զինծառայողի զորացրումն ուշացնելու պատճառը, նախարարը նկատեց, կամ զինծառայողի ծառայության ժամկետը դատախազության որոշմամբ կարգապահական խախտման պատճառով երկարաձգվել է, կամ էլ զորամասը դեռ չի համալրվել համապատասխան մասնագետներով :
Պաշտպանության նախարարը խոստացավ փոխադրամիջոց տրամադրել նաև բոլոր նրանց, ովքեր հնարավորություն չունեն, բայց ցանկանում են ներկա լինել իրենց հարազատի երդման արարողությանը:
Պաշտպանության նախարարը խոստացավ փոխադրամիջոց տրամադրել նաև բոլոր նրանց, ովքեր հնարավորություն չունեն, բայց ցանկանում են ներկա լինել իրենց հարազատի երդման արարողությանը:
Բոլոր դիմողների տվյալները գրի էին առվում, տեղում լուծվում էին միանվագ օգնության հարցերը:
Հարցերին պատասխանելիս Սերժ Սարգսյանն ասաց նաև, որ առաջիկա 10-15 տարիներին Հայաստանը 100 տոկոսանոց պայմանագրային բանակի չի անցնի. նախ դեռ պետությունն այն վիճակում չէ, որպեսզի իր բյուջեից հսկա միջոցներ հատկացնի բանակի ամբողջ անձնակազմին վճարելու համար, և հետո դեռևս վերջնական հաշտություն չկա ղարաբաղյան հարցում:
Նույն օրը Սերժ Սարգսյանը մասնակցեց Արաբկիրի թիվ 1 մարզահամալիրի բացմանը, որտեղ լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանի և շախմատի օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանի հետ շրջայց կատարեց մարզկենտրոնում, զրուցեց երեխաների հետ: