Սերժ Սարգսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին
3 March, 2007 00:00Ս.թ. մարտի 3-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասկացում էր ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռենատե Հայկե Փայչը:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին` կողմերը կարևորեցին ԶԼՄ-ների, օտարերկրյա դիտորդների դերը այդ գործընթացի օբյեկտիվությունն ու օրինականությունն ապահովելու գործում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` կողմերը կարևորեցին ռազմական գործողությունների վերսկսման բացառումն ու բանակցային գործընթացի շարունակականության ապահովումը:
Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: