ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

3 March, 2007 00:00
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. մարտի 4-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հերթական հանդիպմանը:

Սերժ Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինը, մասնավորապես, կքննարկեն նախորդ` 8-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության կատարման ընթացքը, կանդրադարնան պայմանագրաիրավական հիմքերի, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և հեռանկարններին, Հայաստանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփանակություն փոխանցված ձեռնարկությունների աշխատանքներին: