Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
2 April, 2007 00:00Ս.թ. ապրիլի 3-ից 4-ը ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Հայաստան-
ՆԱՏՕ 26+1 ձևաչափով Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում կներկայացվի ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը և կքննարկվի վերջինիս գնահատաման զեկույցը: Ս.Սարգսյանն այցի շրջանակներում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սքեֆերի, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի և Եվրամիության արտաքին կապերի և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար, տիկին Բենիտա Ֆերերո-Վոլդների հետ:
Ս.թ. ապրիլի 5-ին պատվիրակությունը կվերադառնա Երևան: