Գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ
11 May, 2007 00:00Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Արկադի Ղուկասյանի ս.թ. մայիսի 11-ի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Սեյրան Մուշեղի Օհանյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ս.թ. մայիսի 11-ի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Սեյրան Մուշեղի Օհանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: