Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա
18 June, 2007 00:00ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա` ս.թ. հունիսի 20-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Պատվիրակությանը դիմավորեցին Ռուսաստանի դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը և ՀԱՊԿ միացյալ շտաբում ՀՀ-ի ռազմական ներկայացուցիչ գեներալ-մայոր Ալեքսեյ Անտոնյանը: