Հաղորդագրություն մամուլի համար

18 June, 2007 00:00
Ս.թ. հունիսի 15-ից 16-ը ՆԱՏՕ-ում Հայաստանի ռազմական ներկայացուցչության ֆուտբոլային հավաքականը առաջին անգամ մասնակցեց Բրյուսելում 24 հավաքականների մասնակցությամբ անցկացված ռազմական ներկայացուցչությունների առաջնությանը:

Վիճակահանությամբ ընդգրկվելով ուժեղագույն խմբում` Հայաստանի հավաքականը կարողացել է պատշաճ խաղ ցույց տալ` անմասն չմնալով մրցանակներից. մրցավարական հանձնաժողովը Հայաստանին միաձայն շնորհել է մրցաշարի «ազնիվ խաղի» մրցանակը` պարգևատրելով խորհրդանշական գավաթով: