Հաղորդագրություն մամուլի համար
21 June, 2007 00:00Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 52-րդ նիստի շրջանակներում հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յու. Բալուևսկու հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական ներկա վիճակին առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաև երեկ Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկած «Մարտական համագործակցություն 2007» ՀՕՊ զորավարժությունների 2-րդ փուլին վերաբերող խնդիրներին, որին Հայաստանը կմիանա ս.թ. օգոստոսի 19-20-ը` ՌԴ Աստրախանի մարզի «Աշուլուք» հրաձգարանում:
Հանդիպմանը քննարկվել են ռուսական 102-րդ ռազմակայանին առնչվող խնդիրներ:
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Վ.Կարաբելնիկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Այսօր երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: