…
2 July, 2007 00:00
Հանդիպման սկզբում Է.Գոդֆրեյը նախարարին ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Բեքստերին:
Մ.Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Ռասել Գրիմլեյին` արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեց հետագա առաքելություններում` պարգևատրելով վերջինիս ՀՀ ԶՈՒ «Դրաստամատ Կանայան» մեդալով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Միքայել Հարությունյանը շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռ. Բեքստերին` հույս հայտնելով, որ երկուստեք ռազմական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում: