…
13 July, 2007 00:00
Պատվիրակության կազմում ընդգրկված էին Դանիական Թագավորական ռազմական ակադեմիայի գիտաշխատող Պետեր Դալ Տրուելսենը և Ռուսաստանում Դանիայի Թագավորության դեսպանատան ռազմական կցորդ Սորեն Բո Բոյեսենը` Դանիական Թագավորական ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Կարլսեն Դ. Մյուլլերի և Ռուսաստանի իտությունների Ակադեմիայի Եվրոպական Ինստիտուտի անվտանգության բաժնի պետ, պրոֆեսոր Յուրի Մորոզովի գլխավորությամբ:
Հանդիպման սկզբում պատվիրակության անդամները նախարարին ներկայացրեցին այցի նպատակը. հրատարակվելու է «Հակամարտությունները և խաղաղարար գործունեությունը Եվրասիայում» խորագրով մենագրություն, որը նպատակ է հետապնդում տալ Եվրասիայում և Անդրկովկասում առկա հակամարտությունների, ինչպես նաև ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հետազոտական վերլուծություն:
Մենագրության մի բաժին նվիրվելու է ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարներին, ներառվելու են հայտնի հայ քաղաքագետների և մասնագետների, ինչպես նաև միջազգային մասնագետների կարծիքներն այդ հարցի շուրջ:
Պատվիրակության անդամների խնդրանքով նախարարը մանրամասն խոսեց տարածաշրջանում տիրող իրավիճակի, ԼՂՀ խնդրի կարգավորման հեռանկարների մասին` բարձր գնահատելով պատվիրակության նախաձեռնությունը:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող, ինչպես նաև ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: