Փոփոխություններ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմում
20 July, 2007 00:00Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թ. հուլիսի 20-ի հրամանագրերով, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն.
գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի պաշտոնից,
գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար` ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով,
գնդապետ Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով,
գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանն ազատվել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից,
գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ` ազատվելով ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով,
գնդապետ Պողոս Պողոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով,
գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարª ազատվելով ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով,
գնդապետ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: