Կայացավ ռազմական դոկտրինի նախագծի մշակման հանձնաժողովի երրորդ նիստը
15 August, 2007 00:00Ս.թ. օգոստոսի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական`երրորդ նիստը` հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվեցին և համաձայնեցվեցին հանձնաժողովի անդամների դիտողություններն ու առաջարկությունները:
Նիստի վերջում որոշումներ կայացվեցին հանձնաժողովի հետագա կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ և գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: