Կայացավ ռազմական դոկտրինի նախագծի մշակման հանձնաժողովի չորրորդ նիստը
24 August, 2007 00:00Ս.թ. օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` չորրորդ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվեցին և համաձայնեցվեցին հանձնաժողովի անդամների դիտողություններն ու առաջարկությունները: Նիստի վերջում որոշումներ կայացվեցին հանձնաժողովի հետագա կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ, տրվեցին համապատասխան հանձնարարականներ: