Տեղի ունեցավ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը
28 August, 2007 00:00Ս.թ. օգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ:
Նիստի սկզբում Հանձնաժողովին ներկայացվեցին հանձնաժողովի նոր անդամները:
Նիստի ընթացքում լսեցին հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի զեկույցը` Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:
Քննարկվեցին նաև Ադրբեջանի համանուն հանձնաժողովի հետ փոխհամագործակցության ներկա վիճակն ու զարգացման հնարավոր ուղիները:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նիստն ավարտեց եզրափակիչ խոսքով` հանձնարարականներ տալով հանձնաժողովի անդամներին: