ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
24 September, 2007 00:00Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված ծրագրով ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, Եվրասիական տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտայի, Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ: