Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան
6 October, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 9-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան կժամանի Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակությունը:
Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ժամը 17:00-ին պատվիրակությանը կդիմավորեն ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի այլ ներկայացուցիչներ: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո, ժամը 17:30-ին տեղի կունենա երկու երկրների պաշտպանության նախարարների ճեպազրույցը:
Ս.թ. հոկտեմբերի 10-ին պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի և ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Աղաբեկյանի հետ:
Ժամը 14:00-ին պատվիրակությունը կայցելի ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Ժամը 15:00-ին պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում պաշտոնական հանդիպում կունենա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի հետ:
Ժամը 16:30-ին պատվիրակության անդամները կայցելեն ՀՀ ազգային պատկերասրահ:
Ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 9:00-ին ռումինական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան, որտեղ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թ. Մելեշկանուն գրառում կկատարի հուշամատյանում:
Ժամը 10:30-ին Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում ՀՀ Կառավարության Ընդունելությունների տանը, որից հետո տեղի կունենա մամլո ասուլիս Հայաստանի և Ռումինիայի պաշտպանության նախարարների մասնակցությամբ:
Նույն օրը Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բուխարեստ: