Կքննարկվի ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը
22 October, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին ՀՀ ՊՆ Դր. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ք. Երևան, Կարապետ Ուլնեցու 56/6, հեռ. 28 73 21 /119 / ) հասարակական և փորձագիտական քննարկման կներկայացվի ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը, որի մշակման գործընթացը, կառուցվածքն ու բովանդակությունը կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:
Փաստաթղթի քննարկումներին կմասնակցեն նաև ՀՀ պետական գերատեսչությունների, գիտա-կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: