ՀՀ ԶՈւ զինծառայողները կմասնակցեն.

23 October, 2007 00:00

Ս.թ. հոկտեմբերի 22–ից 26–ը ՀՀ ԶՈւ զինծառայողներ կմասնակցեն Թբիլիսիում ընթացող ԳՀԽ ռազմական տեղեկատվության աշխատաժողովին: ՀՀ ԶՈւ զինծառայողներ են մասնակցում նաև Շվեյցարիայի Համադաշնության Վալենշտադ քաղաքում այսօր մեկնարկած օպերատիվ կարողությունների հայեցակարգի տվյալների բազայի վարժանքին: Իսկ Բեռն քաղաքում ս.թ. հոկտեմբերի 24–ից նոյեմբերի 2–ը կայանալիք հասարակական տեղեկատվության խորացված դասընթացին մասնակցելու նպատակով Շվեյցարիա է գործուղվել մեկ սպա: ՀՀ ԶՈւ ներկայացուցիչը ս.թ. հոկտեմբերի 24–ից 25–ը Բրյուսելում (Բելգիա) կմասնակցի ՆԱՏՕ/ԳՀԽ սպառազինությունների վարչությունների պետերի համաժողովին: