Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների

6 November, 2007 00:00
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մուհամմադ Նաջարի եռօրյա պաշտոնական այցի ծրագրով նախատեսված փոխըմբռնման հուշագրի ստորագրումը և Հայաստանի ու Իրանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ մամլո ասուլիսը կկայանա ս.թ. նոյեմբերի 8 –ին, ժամը 12:00-ին` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տանը:
Այցը լուսաբանող լրագրողների ցուցակագրումը պարտադիր է (հեռ.` 28 26 30):