ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

14 November, 2007 00:00
Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած Եվրո-Ատլանտյան Գործընկերության Խորհրդի (ԵԱԳԽ) Ռազմական Կոմիտեի ԶՈՒ ԳՇ պետերի հանդիպմանը: Նիստի ընթացքում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հանդես եկավ համառոտ ելույթով:

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի և ԳՀԽ անդամ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը քննարկել են ռազմական ոլորտի մի շարք հարցեր, այդ թվում Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողությունների ընթացքը, ԳՀԽ կրթական և վարժական ծրագրերը, համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ռազմական ռեսուրսների խնայողության ապահովման հնարավոր միջոցները: