ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

15 November, 2007 00:00
Ս.թ. նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց ՀՀ պաշտպանության նախարարություն: Բարձրագույն սպայակազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահին ներկայացվեցին 2007թ.-ին համակարգում կատարված, ինչպես նաև 2008թ.-ին կատարվելիք աշխատանքները: Քննարկվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցեր: