Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների

21 November, 2007 00:00
Համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի, ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ս.թ. նոյեմբերի 25-ին կկազմակերպվեն հետևյալ միջոցառումները.

Ժամը 11:00 - հիշատակի տուրք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Ժամը 12:00 - Երևանի թիվ 11 դպրոցը Մոնթե Մելքոնյանի անվամբ անվանակոչության և թանգարանի բացման արարողություն (հասցեն` Հ.-Ա. Բ-2 թաղամաս, Անդրանիկի փողոց.), Ժամը 13:00 - Մոնթե Մելքոնյանի կիսանդրու բացման արարողություն «Հաղթանակ» զբոսայգում, Ժամը 17:00 - Հուշ-երեկո Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (մուտքը` հրավիրատոմսերով): Միջոցառումները լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն ազատ է: