Մ.Հարությունյանն ընդունեց «Համատեղ աղեղ և նիզակակիր 2008» զորավարժությունների խորհրդաժողովի մասնակիցներին

5 December, 2007 00:00
Ս.թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց «Համատեղ աղեղ և նիզակակիր 2008» հրամանատարա-շտաբային և դաշտային զորավարժության հատկորոշման խորհրդաժողովի մասնակիցներին` հայդելբերգի ցամաքային բաղադրիչ հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Գարդների և նույն բաղադրիչ հրամանատարության շտաբի պետի` գործողությունների գծով տեղակալ, բրիգադի գեներալ Կլաուդիո Վերչելլոտիի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասը քննարկեցին ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրի շրջանակներում 2008թ. սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Համատեղ աղեղ և նիզակակիր 2008» հրամանատարա-շտաբային և դաշտային զորավարժության ծրագիրը և ժամանակացույցը` ընդգծելով վերջինիս կարևորությունը տարածաշրջանում: