ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔՆՆԻՉԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԻՉԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ
19 December, 2007 00:00I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու և քննիչի փորձաշրջան անցնելու կարգը, ինչպես նաև երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն) համակարգում քննիչի պաշտոն զբաղեցնելու հավասար իրավունքները` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան:
I I. ՔՆՆԻՉԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
2. Նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար թեկնածուների (այսուհետ` քննիչի թեկնածու) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով անցկացվում է քննություն:
3. Քննության անցկացման մասին հայտարարությունը հրապարակվում է քննությունն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` Նախարարության ինտերնետային կայքում:
4. Քննություն անցկացնելու համար ստեղծվում է քննական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ կազմով.
նախագահ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, նախագահի տեղակալ` Նախարարության քննչական վարչության պետ, անդամներ`
- ՀՀ պաշտպանության նախարարի վարչական ապարատի իրավաբանական վարչության պետ,
- Նախարարության քննչական վարչության պետի երկու տեղակալներ,
քարտուղար` Նախարարության կադրային գործի վարման ստորաբաժանման ներկայացուցիչ (Հանձաժողովի անդամ չի հանդիսանում):
Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը (այսուհետ` Նախարար):
5. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը, տեխնիկական ապահովումը, ինչպես նաև քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող քննության նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Նախարարության կադրային գործի վարման ստորաբաժանումը:
6. Քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննությանը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով բավարարում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները:
7. Քննությանը մասնակցելու համար քննիչի թեկնածուն Նախարարության կադրային գործի վարման ստորաբաժանում է ներկայացնում.
ա) գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի նախագահի անունով, նշելով քննիչի այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին),
բ) քննիչի պաշտոնը զբաղեցնելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, աշխատանքային գրքույկ և այլն),
գ) արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկ,
դ) անձնագրի պատճենը:
8. Նախարարության կադրային գործի վարման ստորաբաժանումը.
ա) սույն կետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ, ընդունում դրանք և քննության օրը ներկայացնում Հանձնաժողովին:
բ) մինչև քննության օրը ՀՀ ոստիկանությունից հարցման միջոցով ստանում է քննիչի թեկնածուների դատվածության վերաբերյալ տեղեկանքներ, որոնք կցվում են սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերի փաթեթին:
9. Մինչ քննությունն սկսելը, Հանձնաժողովի նախագահն ստուգում է Հանձնաժողովի անդամների ներկայությունը, ներկայացված փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև քննիչի թեկնածուների ներկայությունը, որից հետո հայտարարում է քննության անցկացման սկիզբը:
10. Հանձնաժողովն իրավազոր է Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
11. Քննությունն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որը քննիչի թեկնածուի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգումն է` ծրագիր-հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով:
12. Քննիչի թեկնածուին արգելվում է քննական սենյակ մտնել` իր մոտ ունենալով տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:
13. Հարցազրույցն սկսվում է քննիչի թեկնածուի վերաբերյալ փաստաթղթային տվյալների ստուգմամբ:
14. Փաստաթղթերի ստուգման ընթացքում ուսումնասիրվում է քննիչի թեկնածուի մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների, ինչպես նաև զինծառայության անցնելու` օրենքով սահմանված պահանջներին նրա տվյալների համապատասխանությունը:
15. Փաստաթղթերի ստուգումն ավարտվում է քննիչի թեկնածուին հարցազրույցին մասնակցելու թույլտվություն տալու կամ չտալու պատճառաբանված գրավոր որոշման կայացմամբ:
16. Քննիչի թեկնածուին հարցազրույցին մասնակցելու թույլտվություն չի տրվում, եթե վերջինիս տվյալները չեն բավարարում սույն կարգի 6-րդ կետով ներկայացված պահանջներին, ինչպես նաև` եթե թերի են սույն կարգի 7-րդ կետով նախատեսված քննիչի թեկնածուի կողմից ներկայացված փաստաթղթերը:
17. Ծրագիր-հարցաշարը բովանդակում է իրավագիտության համապատասխան ոլորտի առանձին ինստիտուտների և իրավական ակտերի վերաբերյալ հարցեր:
18. Հանձնաժողովի հարցադրումները պետք է ձևակերպվեն հստակ, քննիչի թեկնածուի համար հասկանալի և բովանդակային առումով նպատակաուղղված լինեն ծրագիր-հարցաշարում ներառված հարցերի պարզաբանմանը:
19. Հանձնաժողովի կողմից քննիչի թեկնածուին հարցերը տրվում են ծրագիր-հարցաշարում ներառված, ստորև թվարկված օրենքներից.
ա/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,
բ/ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք,
գ/ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք,
դ/ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
ե/ «Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ:
20. Քննիչի թեկնածուին հնարավորություն է ընձեռվում քննությունից առնվազն 10 օր առաջ ծանոթանալ ծրագիր-հարցաշարին: Ծրագիր-հարցաշարը տեղադրվում է Նախարարության ինտերնետային կայքում:
21. Ծրագիր-հարցաշարը կազմում է Նախարարության քննչական վարչությունը, որը հաստատվում է Նախարարի կողմից: Հարցաշարի կազմմանը կարող են մասնակցել Հանձնաժողովի անդամները, ինչպես նաև այլ գիտական կամ ուսումնական հաստատություններից հրավիրված մասնագետներ:
22. Յուրաքանչյուր քննիչի թեկնածուի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:
23. Հարցազրույցի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ (այդ թվում` Հանձնաժողովի նախագահը) քննիչի թեկնածուին ծրագիր-հարցաշարում ընդգրկված հարցերից կարող է տալ առավելագույնը երեք հարց, բայց դրանք ընդհանուր հաշվարկով չպետք է գերազանցեն տասներկուսը և պակաս լինեն տասից: Յուրաքանչյուր հարցից հետո Հանձնաժողովի հարց տվող անդամը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցնում ճիշտ պատասխանը:
24. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է Հնձնաժողովի քարտուղարի կողմից: Արձանագրության մեջ նշվում է քննություն հանձնողին տրված հարցերի և դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը և պատասխանների ճիշտ կամ սխալ լինելը: Արձանագրությունը ստորագրվում է Հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և թեկնածուի կողմից:
25. Հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովը յուրաքանչյուր քննիչի թեկնածուի վերաբերյալ ընդունում է նշված որոշումներից որևէ մեկը.
ա/ տրված հարցերի ընդհանուր քանակի 70 տոկոսից պակաս սխալ պատասխանելու դեպքում ընդունում է «չի համապատասխանում քննիչի պաշտոնին» որոշումը,
բ/ տրված հարցերի ընդհանուր քանակից 70 տոկոս և ավելի ճիշտ պատասխանելու դեպքում ընդունվում է «համապատասխանում է քննիչի պաշտոնին» որոշումը:
26. Սույն կարգի 25-րդ կետի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի անդամների կողմից քվեարկության միջոցով` ձայների պարզ մեծամասնությամբ:
27. Հանձնաժողովը քննության ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր քննիչի թեկնածուի համար կազմում քննական թերթ, որտեղ նշվում են թեկնածուի անձնական տվյալները և Հանձնաժողովի որոշումը:
28. Քննական թերթը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը:
29. Հանձնաժողովի որոշումը քննիչի թեկնածուին հայտնվում է Հանձնաժողովի կողմից` քննության ավարտից անմիջապես հետո:
30. Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո Նախարարության կադրային գործի վարման ստորաբաժանում է ներկայացնում քննիչի թեկնածուի վերաբերյալ քննության արդյունքում կայացված որոշումները, կազմված արձանագրությունները և մյուս բոլոր փաստաթղթերը` դրանք քննիչի թեկնածուի անձնական գործին կցելու, սահմանված կարգով պահելու, ինչպես նաև հետագա ընթացքը լուծելու համար:
31. Սույն կարգի 25-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշման և քննիչի թեկնածուների` քննիչի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ դիմումների հիման վրա Նախարարը քննիչի թեկնածուներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:
32. Հանձնաժողովի կայացրած որոշումները քննության ավարտից հետո` մեկ ժամվա ընթացքում, Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քննիչի թեկնածուի կողմից (միայն իրեն վերաբերող որոշումը) կարող են բողոքարկվել Նախարարին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է իր պատճառաբանված որոշմամբ փոխել կամ անփոփոխ թողնել այդ որոշումները:
I I I. ՔՆՆԻՉԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼԸ
33. Քննիչի թեկնածուն, որը չունի իրավաբանի առնվազն երկու տարվա մաuնագիտական uտաժ, և որի վերաբերյալ կայացվել է սույն կարգի 31-րդ կետով նախատեսված որոշումը, պաշտոնի է նշանակվում մեկ տարի ժամկետով փորձաշրջանով:
34. Սույն կարգի 33-րդ կետով պաշտոնի նշանակված քննիչը զինվորական ծառայության ընթացքում ենթակա է որակավորման փորձաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում£
IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
35. Սույն կարգի դրույթները չեն կիրառվում քննիչի պաշտոնում նշանակվելու համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցների նկատմամբ:
ԾՐԱԳԻՐ-ՀԱՐՑԱՇԱՐ
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար անցկացվող քննությունների
Հայաստանի Հանրապետության սահմանադրություն
1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքները.
2. Անձի արժանապատվության իրավունքը.
3. Կյանքի իրավունքը.
4. Անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքը.
5. Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը.
6. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.
7. Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը.
8. Իրավունքների և ազատությունների սահմանափակումը.
9. Անձի դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու իրավունքը.
10. Իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությունը.
11. Անմեղության կանխավարկածը և օրենքի հետադարձ ուժը.
12. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը.
13. Անձի ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու իրավունքը.
14. Քաղաքացու ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականությունը.
15. Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ընդհանուր բնութագիրը:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք.
16. Քրեական դատավարության սկզբունքները.
17. Քրեական դատավարության փուլերը.
18. Քրեական հետապնդման հասկացությունը և մարմինները.
19. Քրեական հետապնդման տեսակները.
20. Կողմերը և քրեական դատավարությանը մասնակցող անձինք.
21. Դատախազը որպես քրեական դատավարության սուբյեկտ, նրա լիազորությունները քրեական գործի մինչդատական վարույթում.
22. Քննիչը որպես քրեական դատավարության սուբյեկտ, նրա լիազորությունները.
23. Հետաքննության մարմինը որպես քրեական դատավարության սուբյեկտ, նրա լիազորությունները.
24. Պաշտպանի մասնակցության պարտադիր դեպքերը և պաշտպանից հրաժարվելը.
25. Կասկածյալը և մեղադրյալը քրեական դատավարությունում.
26. Ընթերական, մասնագետը և փորձագետը քրեական դատավարությունում.
27. Անձինք, որոնք չեն կարող կանչվել և հարցաքննվել որպես վկա.
28. Քննիչին բացարկելու հիմքերը.
29. Պաշտպանին և ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելը.
30. Վկայի իրավաբանական օգնության իրավունքը.
31. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության միջոցների հասկացությունը և տեսակները.
32. Ապացույցի հասկացությունը.
33. Ապացույցների թույլատրելիությունը և վերաբերելիությունը.
34. Որպես ապացույց չթույլատրվող նյութերը.
35. Ապացուցման ենթակա հանգամանքները.
36. Վկայի և տուժողի ցուցմունքները.
37. Կասկածյալի, մեղադրյալի, դատապարտյալի ցուցմունքները.
38. Փորձագետի եզրակացությունը.
39. Իրեղեն ապացույցների հասկացությունը.
40. Քննչական և դատական գործողությունների արձանագրությունների հասկացությունը և տեսակները.
41. Ձերբակալման հասկացությունը.
42. Ձերբակալման հիմքերը և ժամկետները.
43. Խափանման միջոցների տեսակները.
44. Խափանման միջոց կիրառելու հիմքերը.
45. Կալանքի տակ պահելու ժամկետը և դրա երկարացման կարգը.
46. Դատավարական հարկադրանքի այլ միջոցներ /պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում, բերման ենթարկել/.
47. Քրեական գործի հարուցման առիթները և հիմքերը.
48. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները.
49. Քրեական գործերի միացումը և անջատումը.
50. Քննչական ենթակայություն.
51. Նախնական քննության ժամկետները և դրա երկարացման կարգը.
52. Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու քրեական հետապնդման մարմնի պարտականությունը և այն իրականացնելու դատավարական կարգը.
53. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը և կարգը.
54. Մեղադրանքի առաջադրման էությունը և դատավարական կարգը.
55. Քննչական գործողությունների կատարման ընդհանուր կանոնները.
56. Վկայի և տուժողի հարցաքննության դատավարական կարգը.
57. Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության դատավարական կարգը.
58. Զննության հասկացությունը, տեսակները և դատավարական կարգը.
59. Առերեսման դատավարական կարգը.
60. Արտաշիրմման դատավարական կարգը.
61. Խուզարկության հասկացությունը, տեսակները և դատավարական կարգը.
62. Գույքի վրա կալանք դնելու հիմքերը և դատավարական կարգը.
63. Քննումը և դրա դատավարական կարգը.
64. Առգրավման էությունը և դատավարական կարգը.
65. Ճանաչման ներկայացնելու տեսակները և դատավարական կարգը.
66. Քննչական փորձարարություն.
67. Փորձաքննության նշանակման հիմքերը և կատարման դատավարական կարգը.
68. Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելու, հեռախոսային խոսակցությունները լսելու էությունը և դատավարական կարգը.
69. Հետազոտման համար նմուշներ ստանալու հիմքերը, նմուշների տեսակները և դրանք ստանալու դատավարական կարգը.
70. Քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը.
71. Քրեական գործով կասեցված վարույթի վերսկսման հիմքերը և դատավարական կարգը.
72. Քրեական գործով վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները.
73. Հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չիրականացնել քրեական հետապնդում, կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը.
74. Նախաքննության ընթացքում գործով վարույթի կարճման և քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը. 75. Քրեական գործի նյութերին ծանոթանալու դատավարական կարգը.
76. Մեղադրական եզրակացության կառուցվածքը.
77. Դատախազի որոշումները մեղադրական եզրակացությամբ ստացված գործով.
78. Դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողությունները.
79. Դատարանի որոշմամբ կիրառվող դատավարական հարկադրանքի միջոցները.
80. Դատարանի որոշմամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները.
81. Հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք.
82. Քրեական պատասխանատվության հիմքը և ընդհանուր պայմանները
83. Քրեական օրենսդրության սկզբունքները
84. Հանցագործության հասկացությունը, հատկանիշները.
85. Հանցակազմի տարրերն ու հատկանիշները.
86. Հիմնական, ծանրացնող և մեղմացնող հանցակազմերը.
87. Հանցագործությունների դասակարգումը` ըստ տեսակների.
88. Շարունակվող և տևող հանցագործությունները.
89. Հանցագործությունների համակցությունը, իրական և իդեալական համակցություն.
90. Հանցագործությունների կրկնակիությունը.
91. Հանցագործությունների ռեցիդիվը. հասարակ, վտանգավոր և առանձնապես վտանգավոր.
92. Հանցագործության օբյեկտի ընդհանուր բնութագիրը, հասկացությունը, հիմնական և լրացուցիչ օբյեկտը, հանցագործության առարկան.
93. Հանցագործության օբյեկտիվ կողմի ընդհանուր բնութագիրը, հանրորեն վտանգավոր արարք, հետևանքներ ու նրանց միջև պատճառական կապը և հանցագործության տեղը, ժամանակը, իրադրությունը, գործիքներն ու միջոցները, ինչպես նաև եղանակը.
94. Հանցագործության սուբյեկտի ընդհանուր բնութագիրը, տարիքը` որպես հանցագործության սուբյեկտի հատկանիշ, և հատուկ սուբյեկտը.
95. Անմեղսունակությունը, սահմանափակ մեղսունակությունը.
96. Հանցագործության սուբյեկտիվ կողմը, հանցակազմի պարտադիր և ֆակուլտատիվ հատկանիշները.
97. Դիտավորությունը որպես մեղքի ձև, դրա տեսակները.
98. Անզգուշությունը որպես մեղքի ձև, դրա տեսակները.
99. Մեղքի երկու ձևով կատարվող հանցագործությունները.
100. Իրավաբանական և փաստական սխալ.
101. Հանցափորձը և դրա համար պատիժ նշանակելը.
102. Հանցագործության նախապատրաստությունը և դրա համար պատիժ նշանակելը.
103. Հանցագործությունից կամովին հրաժարումը.
104. Հանցակիցների տեսակները.
105. Հանցակիցների պատասխանատվությունը, հանցակցի սահմանազանցումը.
106. Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները.
107. Անհրաժեշտ պաշտպանությունը. հասկացությունը և իրավաչափության պայմանները.
108. Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը, հասկացությունը և իրավաչափության պայմանները.
109. Ծայրահեղ անհրաժեշտությունը, հասկացությունը և իրավաչափության պայմանները.
110. Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը, հասկացությունը և իրավաչափության պայմանները.
111. Հիմնավորված ռիսկը, հասկացությունը և իրավաչափության պայմանները.
112. Հրաման կամ կարգադրություն կատարելը, հասկացությունը և իրավաչափության պայմանները.
113. Պատժի հասկացությունը և նպատակները.
114. Պատժի տեսակները, հիմնական և լրացուցիչ պատիժներ.
115. Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները.
116. Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները.
117. Քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերը.
118. Համաներում և ներում.
119. Սպանության հասկացությունը, հասարակ սպանության տեսակները և ընդհանուր բնութագիրը.
120. Որակյալ սպանությունների տեսակները և նրանց ընդհանուր բնութագիրը.
121. Արտոնյալ սպանությունների տեսակները և նրանց ընդհանուր բնութագիրը.
122. Ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմերի
առանձնահատկությունները /տարբերությունները/.
123. Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը.
124. Ծեծի և խոշտանգման օբյեկտիվ կողմի առանձնահատկությունները /տարբերությունները/.
125. Մարդուն առևանգելու և ազատությունից ապօրինի զրկելու օբյեկտիվ կողմի առանձնահատկությունները /տարբերությունները/.
126. Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների օբյեկտիվ կողմի ու սուբյեկտի առանձնահատկությունները /տարբերությունները/.
127. Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը.
128. Հափշտակության հասկացությունը և հատկանիշները.
129. Հափշտակությունների ծանրացնող հանգամանքները.
130. Ավազակության, կողոպուտի և գողության օբյեկտիվ կողմի առանձնահատկությունները /տարբերությունները/. 131. Խարդախության, շորթման և յուրացնելու կամ վատնելու օբյեկտիվ կողմի առանձնահատկությունները /տարբերությունները/.
132. Ապօրինի ձեռնարկատիրության և կեղծ ձեռնարկատիրության օբյեկտիվ կողմի առանձնահատկությունները /տարբերությունները/.
133. Հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելը /փողերի լվացումը/. 134. Մաքսանենգությունը.
135. Ահաբեկչության և պատանդ վերցնելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմի առանձնահատկությունները /տարբերությունները/.
136. Բանդիտիզմը.
137. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը.
138. Տրանսպորտային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը.
139. Խուլիգանության և վանդալիզմի օբյեկտիվ կողմի առանձնահատկությունները /տարբերությունները/.
140. Լրտեսության և դիվերսիայի օբյեկտիվ, սուբյեկտիվ կողմերի ու սուբյեկտի առանձնահատկությունները /տարբերությունները/.
141. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմերի առանձնահատկությունները /տարբերությունները/.
142. Կաշառք ստանալը.
143. Ինքնիրավչությունը.
144. Հանցագործությունը պարտակելու և հանցագործության մասին չհայտնելու օբյեկտիվ կողմի առանձնահատկությունները /տարբերությունները/.
145. Սուտ բացատրություն, սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը.
146. Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը.
147. Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների դասակարգումը` ըստ հանցագործության անմիջական օբյեկտի.
148. Հրամանը չկատարելու և պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու օբյեկտիվ կողմի առանձնահատկությունները /տարբերությունները/.
149. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, հանցագործության սուբյեկտի առանձնահատկությունները.
150. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու և դասալքության սուբյեկտիվ կողմի առանձնահատկությունները /տարբերությունները/.
151. Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը.
152. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը.
153. Հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված զինվորական հանցագործությունների տեսակները.
154. Իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի օբյեկտիվ կողմի առանձնահատկությունները /տարբերությունները/.
155. Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը.
156. Դիակապտությունը.
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
157. Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգը.
158. Հայաստանի Հանրապետության դատախազության լիազորությունները.
159. Դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելը.
160. Դատախազի կողմից հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելը.
161. Դատախազական ակտերը.
162. Դատախազությունում ծառայողական ենթակայությունը.
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
163. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկան.
164. Զինապարտության հասկացությունը.
165. Անձինք, որոնք ենթակա չեն զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության.
166. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը.
167. Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը.
168. Զինվորական ծառայության հասկացությունը.
169. Զինծառայողի հասկացությունը.
170. Զինվորական ծառայության տեսակները.
171. Ժամկետային զինվորական ծառայության տեսակները.
172. Պարտադիր զինվորական ծառայության սկիզբը և ավարտը.
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
173. Զինվորական ծառայության կազմակերպումը և իրականացման սկզբունքները.
174. Զինվորական ծառայության ժամկետում չհաշվարկվող ժամանակահատվածը.
175. Զինվորական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները.
176. Զինվորական պաշտոնների տեսակները.
177. Հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի պաշտոնների դասակարգումը` ըստ խմբերի: