Միքայել Հարությունյանն ընդունեց
19 January, 2008 00:00Ս.թ. հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Ֆինանսների առաջին փոխնախարար Պետեր Կազիմիրին և Սլովակիայի Հանրապետության արդարադատության ակադեմիայի նախագահ Մարտին Լաուկոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերն արձանագրեցին, որ չնայած անդամակցությանը անվտանգության տարբեր համակարգերին, երկուստեք փոխշահավետ համագործակցությունը կայուն զարգացում է ապրում: