Մ.Հարությունյանը երկուստեք ուսանելի է համարում Հայաստանի և Վրաստանի փորձը խաղաղապահության ոլորտում
29 February, 2008 00:00Ս.թ. փետրվարի 29—ին, Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին հատուկ նշանակության բրիգադ, եղան զորանոցներում, ծանոթացան զինծառայողների կենցաղային պայմաններին:
Պատվիրակության անդամները ծանոթացան նաև բրիգադի գործունեությանը, ինչն ընդգրկում է խաղաղապահության բնագավառը, սպառազինության տեսակներին, այցելեցին կրակադաշտ:
Պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ պաշտպանության նախարարը նկատեց, որ բավականին աշխատանք է կատարված և հնարավոր համարեց համագործակցությունը խաղաղապահության ոլորտում: Նշելով, որ Հայաստանի զինված ուժերում ևս ընթանում են խաղաղապահ բրիգադի կազմավորման աշխատանքներ` Միքայել Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ձեռքբերումներն այս ոլորտում կարող են երկուստեք ուսանելի լինել:
Նույն օրը պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը հարցազրույց տվեց Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակության հետ կապերի դեպարտամենտի ներկայացուցիչներին: