Թբիլիսի կատարած այցի շրջանակներում
1 March, 2008 00:00Ս.թ. փետրվարի 28-ից երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Թբիլիսիի սբ. Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպեց Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:
Այնուհետև Մ.Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Վրաստանում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպեցին Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Վան Բայբուրթի, Համլետ Մովսիսյանի և Մելիք Ռայիսյանի, ինչպես նաև Վրաստանի հայերի միության նախագահ Գենա Մուրադյանի հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց հայ համայնքի դերը հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման գործում:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Թբիլիսի ավարտվեց: Ս.թ. մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երևան: