ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ - գնդապետ Սեյրան Օհանյանի դիմումը ՀՀ քաղաքացիներին
2 March, 2008 00:00Սիրելի հայրենակիցներ,
Մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով և առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հրամայականով, Հայաստանի Հանրապետության Նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությամբ, մարտի 1-ից Երևան քաղաքում հայտարարել է Արտակարգ Դրություն: Արտակարգ դրությունն, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում է նաև հանրահավաքների, երթերի և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման և այդ միջոցառումներին մասնակցության ժամանակավոր արգելում:

Որպես Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ դիմում եմ բոլոր մեր համաքաղաքացիներին` խնդրելով զերծ մնալ Արտակարգ Դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն և ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում մեր զինված ուժերի կողմից Արտակարգ Դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը:
Կուզենայի նաև նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ` ներգրավվելու Արտակարգ Դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը ՀՀ զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Խնդրում եմ մասնավորապես զերծ մնալ Երևան քաղաքում թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ ՀՀ զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ:
Սիրելի հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս կուզենայի նշել, որ ՀՀ զինված ուժերն իրենց գործողությունների հիմքում ունեն երկրի կայունությունը վերականգնելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակ և գործելու են այդ նպատակին ուղղված բոլոր օրինական միջոցներով: